


Արմինֆո.Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստանալով ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր պահանջ է հնչեցրել Երևանին։ Հիմա նա սկսել է խոսել Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին և ոչ մի խոսք չի ասել հայերի Ադրբեջան վերադարձի հնարավորության մասին։
"Մեր ժողովուրդը միշտ իր ներդրումն է ունեցել այն երկրների պետականությունում, որտեղ ապրում է, և այսօր ադրբեջանցիները ոչ մի երկրում խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծելու ոչ մի պետության և ոչ մի այլ ժողովրդի համար։ Այդ պատճառով ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետությանը", - հայտարարել է Ալիեւը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանին նվիրված ժողովում ելույթի ժամանակ:



