


Արմինֆո. Հայաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) տուժած 30 ուսանողներից 10-ը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունից ։
«Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում», - ասվում է նախարարության հաղորդագրությունում:



