


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում ։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 31-ից: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 16-ից ։



