


2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի անհաջողության դեպքում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլում այլևս անելիք չի ունենա:
Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Հայրեպետյանը խոստացել է հրաժարական տալ, եթե Հայաստանի հավաքականը չհաղթահարի . 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը:
Red Eagles-ի ղեկավար Դենիս Սարգսյանի խոսքով, հայտարարելով, որ նա երբեք չի խաբել, Հայրապետյանը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ ինքը նման խոստում է տալիս, հայտարարելով, որ անպայման կկատարի ֆուտբոլասերներին տված խոստումը:
Հայրապետյանը տեղեկացրել է նաև, որ հաշվի առնելով հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարվելն իր նախկին պաշտոնին վերադառնալուց, հավաքականի մարզիչ կարող է նշանակվել օտարերկրյա մասնագետ, ի դեմս ֆրասնիական «Նանտ» թիմի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի:
Հիշեցնենք, որ վերջին ամսում Երևանում տեղի ունեցան ֆուտբոլային ֆանատների բազմաթիվ ելույթներ, որոնք պահանջում էին երկրի հավաքականի և ՀՖՖ ղեկավարի փոխարինումն ավելի կոմպետենտ մասնագետներով: Մի քանի անգամ այդ ցույցերն ավարտվեցին ֆանատների և ոստիկաններիմիջև բախումներով:


