


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե 2026 թվականին բանակից զորացրվելու են մեծ թվով սպաներ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը կեղծիք է որակել այդ հրապարակումները, ինչպես նաեւ՝ այն պնդումները, թե մշակվել է օրինագիծ, որի համաձայն, երկրի զինված ուժերի զինծառայողները զինվորական կենսաթոշակ կստանան ոչ թե երկարամյա ծառայության, 20 տարվա զինվորական ծառայության ստաժը լրանալուց հետո, ինչպես այժմ, այլ կենսաթոշակային տարիքը՝ 63 տարին լրանալուց հետո:



