


Արմինֆո.Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է Ապարանի քաղաքապետարանում քննչական գործողությունների իրականացումը:
Կոմիտեից հաղորդել են, որ քննչական գործողություններն իրականացվում են իր ենթակայության տակ գտնվող քրեական վարույթի շրջանակներում: Տվյալ վարույթի շրջանակներում կաշառք ստանալու և տալու մեղադրանքով ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3-ն Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:



