


Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դուբայում մասնակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովին և քաղաքապետերի համաժողովին։ Այդ մասին Տիգրան Ավինյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այս օրերին Դուբայում անցկացվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովը և քաղաքապետերի ֆորումը, որը միավորում է տասնյակ քաղաքների ղեկավարների՝ քննարկելու կայուն, մրցունակ և ժամանակակից քաղաքների ձևավորման լավագույն փորձերը։
Ֆորումի ընթացքում ներկայացրել եմ Երևանում կիրառվող GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) լուծումները, որոնք այսօր օգտագործվում են քաղաքի տարածական պլանավորման, ենթակառուցվածքների կառավարման, կանաչ տարածքների, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների տվյալների միասնական կառավարման համար:
Գործընկերների հետ նաև քննարկել եմ Երևան քաղաքում ներդրումային ծրագրերի հնարավորությունները», - գրել է Ավինյանը:



