Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025 11:33
Ալինե Գրիգորյան

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարը «Եվրանեսթի» մասնակիցներին հիշեցրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարը «Եվրանեսթի» մասնակիցներին հիշեցրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին

Արմինֆո.  Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը “Եվրանեսթի» 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին ուղղված բաց նամակում հիշեցրել է ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների մասին:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում, մասնավորապես, ասվում է․

 

«Որպես Եվրանեսթ ԽՎ հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության մշակման վրա աշխատած նախկին պատգամավոր, որպես նրա մշտական հանձնաժողովներից մեկի նախկին համանախագահ և որպես վեհաժողովի նախկին փոխհամանախագահ, շատ ուրախ եմ, որ իր գործունեության 14 տարիների ընթացքում, ԱլԳ Եվրանեսթ ԽՎ-ն լիագումար նիստը երկրորդ անգամ անցկացվում է Երևանում (առաջինը՝2015թ, մարտի 17-20)։ Այդ ընթացքում ՀՀ Ազգային Ժողովը, մի քանի անգամ պատիվ է ունեցել հյուրընկալել նաև վեհաժողովի մշտական հանձնաժողովների և բյուրոյի նիստերը։

 

Որպես ԱլԳ գործընկեր երկիր, Հայաստանի Հանրապետությունը նրա բոլոր ձևաչափերը (գործադիր, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության) դիտարկել է որպես նորանկախ հանրապետությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության կառույցների և սկզբունքների զարգացման, եվրոպական քաղաքակրթությանն ու հիմնարար արժեքներին առավել մոտ գտնվելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական, իրավական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնրավարություն։

 

Բնականաբար 2011 թվականին, երբ հիմնադրվում էր Եվրանեսթ ԽՎ-ը՝ եվրոպական տարածաշրջանը և մասնավորապես նաև Հայաստանն այլ իրավիճակում էին գտնվում։ Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր, կարող եմ փաստել և հիշեցնել ձեզ, թե Եվրոպական խորհրդարանը և Եվրակառույցները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցներն ինչ սկտիվությամբ և ջանասիրությամբ էին արձանագրում ու արձագանքում ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ 2011-18թթ․ դժվար էր անգամ պատկերացնել, որ ԱլԳ անդամ որևէ երկրում կարող էին տեղի ունենալ մարդու քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների ու ազատությունների խախտումներ, և դրանք լինեին անտեսված ժողովրդավարության ջատագով կառույցների կողմից։

 

Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովը տարբեր զեկույցներ են պատրաստել ԱլԳ անդամ երկրներում մարդու հիմնարար իրավունքների և ազատութունների մասին։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ եթե 2012-17թթ․-ին Հայաստանում տեղի ունենար այն, ինչ վերջին յոթ տարիներին տեղի է ունենում՝ ապա անհատի քաղաքական իրավունքների, խոսքի ազատության, տեղական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կրոնական կառույցների ինքնավարության հարցերը մշտական ռեժիմով տեղ կգտնեին Եվրանեսթ ԽՎ օրակարգում։

 

Այսօրվա աշխարհում շատ բան է փոխվել։ Ցավոք փոխվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները՝ այդ թվում նաև ամենատարբեր իրավունքների և ազատությունների տեսքով։

ԱլԳ անդամ մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի բանտերում առ այսօր, ապօրինի կերպով պահվում են մեր հայրենակիցներն, ովքեր հավատալով ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին՝ իրենց գործունեությունը նվիրել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքնին, անվտանգությանն ուազատություններին։

Եվրանեսթ ԽՎ ամբիոններից, Հայաստանի պատգամավորները բազմաթիվ անգամ ելույթ են ունեցել՝ նշելով, որ Արցախյան հարցը նախ և առաջ մարդու կենսական իրավունքների, հիմնարար ազատությունների և փրկության հարց է։ 2020-23թթ․ դուք ականատես եղաք, թե Ադրբեջանն ինչպես է վարվել սեփական հայրենիքում, իրենց օջախներում հազարամյակներ ապրած մարդկանց նկատմամբ։

 

Նրանք սպանվել, գերևարվել, սովի են մատնվել և վերջում բռնի տեղահանվել են ամբողջ աշխարհի՝ աջքի առջև։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանները, պատեհ առիթներ կունենան վեր հանելու և պատշաճ ուշադրություն դարձնելու 21-րդ դարում տեղի ունեցած ամենամեծ բռնի տեղահանումներից մեկի ենթարկվածների իրավունքների հարցերին։

 

Մեկ այլ հիմնախնդիր է նաև հասարակական-քաղաքական իրավիճակը տասնյակ քաղբանտարկյալներով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ ձեզանից շատերը լավ տեղեկացված են, թե իրականում ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքական իրավունքի հարցերը Հայաստանում, սակայն ելնելով առկա իրավիճակից՝ դուք առայժմ նպատակահարմար չեք համարում այն դարձնել քննարկաման առարկա։ Համոզված եմ, որ երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը