


Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում: Ռուսաստանի նախագահի հրամանագիրը հրապարակվել է իրավական փաստաթղթերի պորտալում ։



