


Արմինֆո.Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի խափանման միջոց կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Կոչուբաևի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար», - գրել է Էրիկ Ալեքսանյանը
Հիշեցնենք, որ փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին ՝ խնդրելով վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը: Նամակում փաստաբանը հղում էր անում ընտանիքում տիրող ծանր վիճակին, նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է երեխայի ծնվելուց հետո, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազության միջամտություն:
Ավելի ուշ Ալեքսանյանը հաղորդել է, որ Ալեքսանդր Կոչուբաևի կինը ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և միացված է արհեստական շնչառության սարքին:



