


Ահազանգեր են ստացվում մարզերից դեպի Երևան ժամանող քաղաքացիների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու մասին: Այդ մասին ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբից» ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում:
«Ընդդիմության միասնական շտաբը» տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Մասնավորապես՝ նման ահազանգեր են ստացվել արդեն Վայոց Ձորի մարզից, Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Նոր Հաճն և Բուժական բնակավայրերից Ոստիկանության հրահանգով ավտոբուսային երթուղիները հանելու և քաղաքացիների տեղաշարժը դեպի Երևան խոչընդոտելու մասին: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը ճշտում է ստացված լուրերը և դրանց հաստատվելու դեպքում հանդես կգա կոնկրետ գործողություններ կատարելու կոչով», - ասվում է հաղորդագրությունում:



