


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է զինծառայողի վիրավորվելու մասին։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։



