


Ոստիկանությունն ազատ է արձակել «Կարմիր քարտ» նախաձեռնող խմբի ակտվիստներին, որոնց երեկ ուշ երեկոյան բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայից` պողոտան փակելու փորձ ձեռնարկելու համար: Ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:
«Կարմիր քարտի» ներկայացուցիչներն իշխանություններից պահանջում են իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի, շաքարի և բենզինի գները, ինչի համար մինչև նոյեմբերի 30-ը ժամանակ էին տվել: Ակտիվիստները սպառնացել էին իրենց պահանջը չկատարելու դեպքում փակել Բաղրամյան պողոտան:
Նախորդ օրը երեկոյան ակտիվիստները երթ էին կազմակերպել Երևանի կենտրոնում` վանկարկելով երկրի նախագահի հրաժարականի և գների նվազեցման պահանջներ: Նրանք փորձել են փակել Բաղրամյան պողոտան, արդյունքում` բերման էր ենթարկվել վեց մարդ, այդ թվում` երթի նախաձեռնողներ Փայլակ Թևանյանը, Վարազդատ Բարսեղյանը և Սևան Մանուկյանը: Ակտիվիստներին երեք ժամ պահել են Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում, ինչից հետո ազատ են արձակել:



