


Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Թալինում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, ինչպես նաև Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու
նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով
մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության
ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:



