


Արմինֆո.Կամո Սարգսյանը դարձել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ: Այդ մասին պարզ է դարձել հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում:
Կամո Սարգսյանի օգտին, ում թեկնածությունն առաջարկել է ՀՀ կառավարությունը, քվեարկել են քվեարկությանը մասնակցած բոլոր 65 պատգամավորները: Ընդդիմությունը դրան չի մասնակցել։


