


Արմինֆո. Այսօր Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նաախարարության մամուլի ծառայությունը։
«10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր», - ասվում է հաղորդագրությունում:



