


Երևանում Գերմանիայի Դեսպանությունը հրավիրում է յուրահատուկ մի միջոցառման՝ համր ֆիլմ–համերգի, որը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվա՚ կինոթատրոնի Կարմիր դահլիճում և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր՚ կինոթատրոնում:
Ինչպես տեղեկացնում է Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի բաժինը, դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը՝ Գերմանիայի՝ «համր ֆիլմ+երաժշտություն՚ ժանրի ամենահայտնի երաժիշտներից մեկը, հայ հանդիսատեսին կներկայանա գերմանական դասական համր ֆիլմերից մեկի՝ Ֆ.Վ. Մուրնաուի՝ 1922թ. ստեղծած «Նոսֆերատուի՚ համար գրած հնչյունավորմամբ: «Նոսֆերատունե համարվում է Դրակուլայի առաջին և ամենախարիզմատիկ էկրանավորումը կինոյի պատմության մեջ և բոլոր ժամանակների գերմանական կինոյի՝ գեղարվեստական առումով ամենաարժեքավոր արտադրությունը:
Դաշնակահար Գրաֆ ֆոն Բոթմերի անկրկնելի շոուի մեջ կինոն և բեմում կատարվող ժամանակակից կինոերաժշտությունը միախառնվում են մի նոր ժանրի մեջ, որը հանդիսատեսին տեղափոխում է ենթագիտակցականի գեղեցիկ, միաժամանակ սարսափազդու խորքերը՝ թաքնված վախերի և երազանքների թագավորությունը:
Իր «Նոսֆերատուի՚ համաշխարհային շրջագայությամբ Գրաֆ ֆոն Բոթմերն արդեն հասցրել է գերել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի հարյուրհազարավոր հանդիսատեսների: Այժմ իր շրջագայության հանգրվանը Հայաստանն է:
Թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում համերգներն անվճար են լինելու:



