


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Բահրեյն ՝ մասնակցելու անվտանգության տարածաշրջանային 21-րդ համաժողովին: Այնտեղից Անվտանգության խորհրդի պատվիրակությունը կմեկնի Բելգիա։
Ինչպես ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 24-ի որոշման մեջ, Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025) մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը 2025 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ գործուղվում են Բահրեյնի Թագավորություն (Մանամա)։ «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերության կողմից կազմակերպվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը (Բահրեյնի Թագավորությունից), անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Կոնստանտին Ղազարյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը (Բահրեյնի Թագավորությունից) 2025 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղվում են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։



