


Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսն այցելել է Տիրոջ գերեզմանի տաճար։ Այդ մասին հաղորդել է հայր Հովնան Բաղդասարյանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանից ։
"Այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքի անունից պատիվ ունեցա ողջունելու ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջ.Դ․Վենսին և նրա տիկնոջը Տիրոջ գերեզմանի տաճարում և հայկական բաժնում ներկայացնելու համառոտ տեղեկատվություն Երուսաղեմի հայկական եկեղեցու և Հայոց պատրիարքության մասին", - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղդասարյանը:



