Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025 12:53
Ալինե Գրիգորյան

"ՀայաՔվե"-ն և Հայաստանի փաստաբանների պալատը քննադատել են Գյումրիում իշխանությունների գործողությունները

"ՀայաՔվե"-ն և Հայաստանի փաստաբանների պալատը քննադատել են Գյումրիում իշխանությունների գործողությունները

Արմինֆո. "ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Հայաստանի իշխանությունների գործողությունները Գյումրիում՝ դրանք համարելով անօրինական և որակելով պետական ահաբեկչություն, որը քայքայում է ժողովրդավարությունը և տանում երկիրը դեպի մռայլ բռնապետություն: Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել նաև Փաստաբանների պալատում:

 

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում ասվում է․ «Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում․ Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու և այդ գործի շրջանակներում, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, նրան բիրտ ուժով բերման ենթարկելու կապակցությամբ։

 

Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին նրա դեմ, որ Փաշինյանի վարչախումբը, այս էլ որերորդ անգամ, անթաքույց քաղաքական հաշվեհարդար է տեսնում ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարների նկատմամբ։

 

Բողոքի խաղաղ ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հանդեպ այդ օրը կիրառվեց բիրտ ու անհամաչափ ոստիկանական ուժ։ Ձերբակալվել, իսկ այնուհետև դատարանների հապճեպ և չհիմնավորված որոշումներով` կալանավորվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծագույն մասը ո՛չ որևէ բռնի գործողություններ է կատարել, ո՛չ խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, ո՛չ էլ առավել ևս մասնակցել նախապես կազմակերպված զանգվածային անկարգությունների։ Ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք իրավական ամենաթողության, իրավապահ մարմինները քաղաքական ընդդիմախոսներին ասպարեզից հեռացնելու համար օգտագործելու հետ, որը սկսում է անթաքույց պետական ահաբեկչության երանգներ ստանալ։

 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխող վարչախմբի այս հակաօրինական ու հակամարդկային գործողությունները, այս ամենը համարում ժողովրդավարությունը գերեզմանող և Հայաստանը խավարամիտ բռնապետության տանող պետական ահաբեկչություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությանը ճնշելը, ազատ խոսքը լռեցնելն ու ժողովրդին ահաբեկելն է։

 

Մեր զորակցությունն ենք հայտնում վարչախմբի ահաբեկչական գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին և վճռականորեն հանձն առնում պայքարելու նրանց խախտված իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման համար։

 

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության բոլոր իրավապաշտպան կառույցների, մեր գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման այս աղաղակող դեպքի վրա և ակնկալում նրանց համարժեք արձագանքը»։

 

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ փաստաբանների պալատը, որն, անդրադառնալով "Մեր ձեւով" շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի երկու ամսով կալանավորմանը, մասնավորապես, հաղորդել է, որ Ռուբեն Մխիթարյանի պաշտպանների հավաստմամբ,  նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

 

«Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել և քրեական հետապնդման է ենթարկվում փաստաբանի մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացված օրինական գործողությունների կապակցությամբ: Մասնավորապես, Ռուբեն Մխիթարյանն այցելել է Գյումրու համայնքապետարան այնտեղ գտնվող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար՝ կապված տեղում իրականացվող դատավարական գործողությունների հետ:  Այնուհետև համայնքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց է սկսվել, Ռուբեն Մխիթարյանը կանգնել է նրանց միջև ձեռքերը վերև պարզած վիճակում՝ չթույլատրելու համար իրավիճակի հետագա սրումը և հանդարտեցնելով կողմերին: Այդ ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ փաստաբաննարգելանքի է վերցվել և տեղափոխվել ոստիկանության ավտոմեքենա: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ փաստաբան է և միայն փորձել է կանխել ոստիկանների կողմից անձանց նկատմամբ բռնություն կիրառելը: 

 

Ներկայացվել են նաև նշված ընթացքնարձանագրած լրատվական միջոցների տեսանյութերը:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025թ. հոկտեմբերի 22‑ին քննարկել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների հարցը:

 

Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և մասնագիտական հեղինակությանհամատեքստում:

 

Ինչպես նախկինում Հանձնաժողովը միարժեքորեն ամրագրել է՝ դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:

 

Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Սա պահանջում է պետությունից ապահովել միջավայր, որ փաստաբաններն իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարեն սպառնալիքներից,  խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: 

 

Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում: 

 

Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

 

Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված և միջնորդված հարկադրանքի միջոցներին՝Հանձնաժողովը վերահաստատում է, փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:

 

Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

 

Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:

 

Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Ռուբեն Մխիթարյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեն, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվի, որ քրեական վարույթը չի կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվի ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:

 

Միաժամանակ, իրավիճակը գնահատելով անկախ փաստաբանական գործունեությունը սահմանափակող և հարվածի տակ դնող վերջերս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ Հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում պետության ներկայիսշարունակվող գործելաոճի առնչությամբ և կրկին շեշտում, որ այն չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը խստագույնս դատապարտում է իր  օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող  ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կարող է լինել  կալանավորումը։

 

Պահանջում է  իրավասու մարմիններին մանրամասն քննության ենթարկել Ռուբեն Մխիթարյանի և նրա պաշտպանների հաղորդումները փաստաբանի մասնագիտական գործունեության և իրավաբանական օգնություն տրամադրելու շրջանակներում ձերբակալվելու մասին։

 

Հորդորում է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ձեռնպահ մնալ փաստաբանական գործունեության անկախությունը, մասնագիտական գործունեության ազատությունը վտանգող և փաստաբանի մասնագիտության հեղինակությունն խաթարողհետագա գործողություններից», - ասվում է Փաստաբանների պալատի հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմացCOP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։
Միրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օրՄիրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օր
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումըՄիրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջՀայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջ
Դավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտումԴավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտում
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետՀայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
"Հայաստան" համահայկական հիմնադրամը և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրիում կրթական հանգույց են ստեղծում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգինՊլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգին
Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Ռուսաստանի Դաշնությունն արգելել է "Լուլուի"՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  Հայաստանի խորհրդարանի պատգամավորի մուտքը երկիր
Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգըԻշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
Հայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համարՀայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համար
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
"Արթիկ" ՔԿՀ-ի կալանավորն ահազանգում է. 4 ամիս բանտում նա խոշտանգման է ենթարկվում
Ընդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսելԸնդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսել
Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումարԳլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումար
Փաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասինՓաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասին
Լաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխանԼաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ