


Արմինֆո.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է Օմբուդսմենների եվրասիական դաշինքի 10-րդ նիստի աշխատանքին, որը նվիրված է դժվարամատչելի, հեռավոր և գյուղական տեղանքի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հաղորդում է ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մասկալկովան։
"Դժվարամատչելի, հեռավոր և գյուղական վայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը նվիրված Օմբուդսմենների եվրասիական դաշինքի 10-րդ նիստի աշխատանքին մասնակցում են 11 պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բահրեյնի, Ղրղզստանի, Ղազախստանի, Սերբիայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Իրանի, Շրի Լանկայի, օմբուդսմանները:
Որպես դիտորդ մասնակցում են մեր գործընկերները Թուրքիայից, Մյանմայից, Հորդանանից, Աբխազիայից, Պակիստանից, Ինդոնեզիայից, Օմանից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից, Իրաքից, Թուրքմենստանից, Վիետնամից, Կամբոջայից և Լիբանանից: Ինչպես նաև ՝ իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում մարդու իրավունքների հարցերով լիազորված դիվանագետներ", - ասվում է Մասկալկովայի տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ ։



