


Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի "Մետաքսի ճանապարհ" 5-րդ համաժողովում։
Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ կշարունակեն նախապատրաստվել այդ ուղղությամբ։ "Երբ ժամանակը գա, այն կստորագրվի", - նշել է Ասադովը, հաղորդում է APA-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախատեսում է նաև "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) կոմունիկացիոն ծրագրի մեկնարկը Հայաստանի Հանրապետության տարածքում:



