


Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդյունավետ է համարել իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:
"Վստահ եմ, որ այն կնպաստի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը", - գրել է Կոբախիձեն Twitter (X) սոցցանցում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:


