


Արմինֆո. Հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան' Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը (Research Center օn Security Policy)։
Աղբյուրի համաձայն, քննարկումների ընթացքում ի թիվս այլ թեմաների անդրադարձ կլինի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին, երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանը, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուղիղ և երկարաժամկետ շփումների հաստատման հեռանկարներին։



