
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մեղադրվում է կաշառակերության համար, կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Ինչպես դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին հաղորդել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, նրան կալանավորելու անհրաժեշտություն չկար:
Ընդ որում, նա պատմել է, որ դատական նիստն արհեստականորեն ձգձգվում էր, իսկ ներկայացված ձայնագրությունները մեկնաբանվում էին մեղադրական կողմի համար շահեկան լույսի ներքո: Նա նաև նշել է, որ ձայնագրությունից ներկայացված գրավոր խոսակցությունները բացատրություն չեն պարունակել այն մասին, թե ինչպես են դրանք ստացվել, ինչը, նրա կարծիքով, նույնպես կոպիտ խախտում է:
"Չկար, անգամ, դատական ակտ, որն ընկած լիներ գաղտնալսման որոշման հիմքում ։ Սակայն նիստի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ գաղտնալսումն սկսվել է Վարդան Ղուկասյանի ընտրվելուց մի քանի օր անց, և այդ որոշումը կայացվել է դատարանի կողմից", - հավելել է փաստաբանը: Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ձերբակալման պահից, այսինքն՝ ավելի քան 24 ժամ, Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել՝ չնայած նրա շաքարային դիաբետին: "Քաղաքապետը նաեւ հագուստ չունի, նա չի կարողացել օգտվել հիգիենայի միջոցներից և փոխել հագուստը։ Այս ամենը վկայում է վատ վերաբերմունքի մասին։ Նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել", - ընդգծել է Փոստանջյանը։
Անդրադառնալով կաշառքի մեղադրանքներին ՝ փաստաբանը պարզաբանել է, որ նախկինում գործ է եղել քաղաքապետարանի ճարտարապետի դեմ, ով կատարել է որոշակի գործողություններ, որոնք, ըստ նրա, կապ չեն ունեցել Վարդան Ղուկասյանի՝ իշխանության ղեկին գտնվելու ժամանակահատվածի հետ: "Իրականում դրանք տեղի են ունեցել Սարիկ Մինասյանի (Գյումրիի քաղաքապետի ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչ - խմբ.) իշխանության ղեկին գտնվելու ժամանակ։ Սակայն գործը ներկայացվել է այնպես, կարծես, Ղուկասյանը ներգրավված է եղել այդ գործընթացներում՝ իր ընտրվելուց ի վեր", - պարզաբանել է փաստաբանը։ Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին Վարդան Ղուկասյանի տեսակցությունները սահմանափակ են, նա կարող է միայն տեսակցել իր ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր չափերով կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետարանի 8 աշխատակիցներ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Ավելի ուշ ձերբակալվել է նաև "Մեր ձեւով" շարժման անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը, ինչպես նաեւ՝ մի քանի քաղաքացիներ, ովքեր փորձել են խոչընդոտել իրավապահների գործողություններին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ՆԳՆ-ից, ընդհանուր առմամբ, Ոոստիկանության աշխատակիցների և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանության համար հավաքված քաղաքացիների միջև բախումների հետևանքով ձերբակալվել է 23 մարդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղուկասյանին մեղադրել էր ընտրողներին կաշառելու համար և թյուրիմացություն համարել նրա ընտրվելը Գյումրիի քաղաքապետ: