


Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում բանակցություններ է վարել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, օրակարգում են եղել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները:
«Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։
Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ», - գրել է Միրզոյանը՝ «Թվիթերի» (X) իր էջում։



