


Արմինֆո.Ազգային ժողովի հոկտեմբերի 21-ին մեկնարկող լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց: Այդ մասին որոշումն ընդունվել է ԱԺ խորհրդի նիստի արդյունքում, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Խորհրդի մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի կազմից հեռացնելու առաջարկը չի ընդունվել:
Հաստատվել է նաև ԱԺ հանձնաժողովներում "Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին"օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը:
Խորհուրդը քննարկել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ նշանակելու հարցը: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։
Քվեարկության արդյունքում Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ:



