


Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Երեւանի "Դինամո" մարզահամալիրում կկայանա մարտարվեստի միջազգային առաջնություն Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի Այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիայի և Քիքբոքսինգի համաշխարհային կազմակերպության (WKO Armenia) մամուլի ծառայությունից, մրցաշարը նպատակ ունի նպաստել Հայաստանում մարտարվեստների զարգացմանը, սպորտի ոլորտում հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը և երիտասարդ մարզիկների համար առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը:
Ըստ աղբյուրի՝ այն կանցկացվի կոնտակտային ձևաչափով, որն ընդգրկում է տարբեր ոճեր և տարիքային խմբեր: Մրցաշարի շրջանակներում հայ մարզիկները հնարավորություն կունենան միջազգային ասպարեզում ցուցադրել իրենց վարպետությունն ու մարզական բարձր պատրաստվածությունը:



