


Արմինֆո. Ակադեմիական քաղաքին նվիրված գիտաժողովի անցկացումը հիանալի հարթակ է կարծիքների և գաղափարների փոխանակման համար: Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն։
"Սա հիանալի հարթակ է մտքերի և գաղափարների փոխանակման, սեփական տեսակետները ներկայացնելու համար։ Շատ կարևոր է, որպեսզի հարևան պետությունները նաև ռազմավարական առումով աջակցեն միմյանց և կիսեն կուտակած փորձը, զարգացման տեսլականը և արդիական տեղեկատվությունը: Կան բազմաթիվ խնդիրներ, հատկապես՝ կրթության ոլորտում, և այս հարթակը հիանալի հնարավորություն է քննարկելու դրանց լուծումները", - նշել է վրացի նախարարը։
Նա հավելել է, որ վերջերս Վրաստանում ներկայացվել է բարձրագույն կրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների հայեցակարգը: "Այսպիսով, այս ուղղությամբ համագործակցության լայն ներուժ կա", - նշել է Գիվի Միկանաձեն, տեղեկացնելով, որ Վրաստանում ևս իրականացվում է համալսարանական քաղաքի ստեղծման ծրագիր:



