


Արմինֆո. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետաքննություն էր ընթանում դեռևս այսօրվա իրադարձություններից առաջ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ղուկասյանը չպետք է խախտեր օրենքը։ Պատգամավորն ընդգծել է, որ Գյումրու քաղաքապետի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի ազդել իրավապահ մարմինների գործունեության վրա:
Հիշեցնենք, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի 8 աշխատակիցներ՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը Ղուկասյանին մեղադրել էր ընտրողներին կաշառելու համար: Նա նաև թյուրիմացություն էր համարել նրա ընտրությունը որպես քաղաքային վարչակազմի ղեկավար՝ հայտարարելով "այդ իրավիճակը շտկելու" իր մտադրության մասին:



