


Արմինֆո. Կոնսերվատորիայի պուրակը, բոլոր դատական ատյաններն անցնելով, վերջապես վերադարձվել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո: Հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այդ մասին հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Այդ առնչությամբ քաղաքապետը «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարությանը հանձնարարել է արդեն սկսել այգին մաքրելու գործընթացը, իսկ հետագայում ուսումնասիրել տարածքի բարեկարգման ու կանաչապատման վերաբերյալ առաջարկները:
«Դա քաղաքի գլխավոր պուրակներից մեկն է, որը շատ վատ վիճակում է։ Շատ ուրախ եմ, որ բոլոր իրավական հարցերը լուծված են, և մենք կարող ենք սկսել պուրակի բարեկարգման աշխատանքները", - նշել է Ավինյանը։



