


Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկում է Լյուքսեմբուրգ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նրա ասելով՝ Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կազմակերպած "Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն" թեմայով նախարարական հանդիպմանը ։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:



