


Արմինֆո. Ազատության հրապարակում մեկնարկել է "Մեր ձեւով" շարժման հանրահավաքը՝ ի պաշտպանություն հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի:
Շարժման ներկայացուցիչները նշել են, որ այսօրվա հանրահավաքը շատ բան է փոխելու, քանի որ հավաքվածները վճռական են և միասնական՝ պայքարելու մեր երկրում այսօր տեղի ունեցող ապօրինությունների դեմ: Ստեղծված իրավիճակից միակ ելքը նրանք համարում են իշխանափոխությունը ։ "Մեր ձեւով" շարժումն ստաանձնում է այդ պատասխանատվությունը, որպեսզի երկիրը դուրս բերի ծանր վիճակից, որպեսզի հասնի արդարության։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, չի տեղավորվում տրամաբանության մեջ՝ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ մարդկային իմաստով", - նշել են նրանք։
Ի պատասսխան հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ են իրենց վրա վերցնել այն հարվածը, որ հիմա իշխանությունները հասցնում են Հայ Առաքելական Եկեղեցուն, նշվել է, որ Սամվել Կարապետյանը եւ "Մեր ձեւով" շարժումը ի սկզբանե հայտարարել են այդ պատրաստակամության մասին:
"Բոլորին է հայտնի, որ մեր գաղափարախոսության եւ գործողությունների մեջ առաջնահերթությունը Հայ Առաքելական Եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանությունն է", - նշել են շարժման ներկայացուցիչները:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Ազատության հրապարակում ակցիայից հետո տեղի կունենա երթ դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ պահվում է Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) ։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Բացի այդ, հուլիսին "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Կարապետյանի կալանքը:



