


Արմինֆո.Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից եւ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի պաշտպանության հարցերով կցորդ։ Նշանակման մասին որոշումներն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Վարդան Հովակիմյանը ԵՄ-ում եւ Բելգիայի Թագավորությունում պաշտպանության հարցերով կցորդի պարտականությունները կկատարի մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը



