


Արմինֆո. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները՝ ուղղված եկեղեցականների նկատմամբ։ Այդ մասին ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հաայտարարությունում։
«Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։ Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ։ Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը՝ ոչ թե ծառայելով քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին, խղճին և հանրային պատասխանատվությանը։
Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը», - ասվում է հայտարարությունում



