


Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կանադա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ինչպես հաղորդում է Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը, Նորին սրբության այցը կընդգրկի Կանադայի հայոց թեմը, ինչպես նաև ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերը: Հովվապետական շրջագայության ընթացքում Նորին սրբությունը հետեւողականորէն պիտի այցելի Մոնրեալ, Թորոնտո, Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան Ֆրանսիսկո, Նյու Յորք, Նյու Ջերսի եւ այլ շրջաններ:
Նորին սրբության այցի ծրագիրը կներառի եկեղեցական արարողություններ, հանդիպումներ համայնքային առաջնորդների հետ, երկխոսություն երիտասարդության հետ, միջեկեղեցական հանդիպումներ, դասախոսություններ համալսարաններում և Նորին սրբության՝ որպես կաթողիկոս ընտրվելու և գահակալության 30-ամյակի տոնակատարություններ: Արամ Ա-ն Սուրբ աթոռ կվերադառնա 2025 թվականի նոյեմբերի 22-ին



