


Արմինֆո. Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ գյուղում Կարմիր սարի կրաքարե մերգելի օգտակար հանածոյի արդյունահանման շուրջ հասարակական լսումներն ապօրինաբար կասեցվել են, քանի որ չեն լսվել բոլոր հարցերն ու ելույթները: Այդ մասին հոկտեմբերի 13-ին կայացած լսումների ժամանակ հայտարարել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը։
Դատելով լսումների հեռարձակումից՝ դրանք ժամանակից շուտ դադարեցվել են դահլիճում լարված իրավիճակի պատճառով։ Գործը հասել է նախագծի հեղինակների և ակտիվիստների միջև լեզվակռվի, ընդհուպ՝ վիրավորական արտահայտություններ օգտագործելը։ Այդ առնչությամբ վարչակազմի ներկայացուցիչները ժամանակից շուրտ ավարտել են լսումները, պատճառաաբանելով, թե հարցերը սկսել են կրկնվել։ Լսումներին ներկա բնապահպան Օլեգ Դուլգարյանը, մյուս ակտիվիստների հետ միասին, ի պատասխան սկսել են վանկարկել. "Ամոթ է, հանրային լսումները չկայացան, չլսվեցին բոլոր հարցերն ու ելույթները, դրանք կասեցվեցին ապօրինի կերպով":
Լսումների ընթացքում գյուղացիներից մեկը հաղորդելլ է, որ այդ տարածքներում էնդեմիկ բույսեր են կամ գրանցված են Կարմիր գրքում: Սակայն օգտակար հանածոների արդյունահանման նախաձեռնողն ընթերցել է Գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի եզրակացությունն այն մասին, որ հանքի տարածքում չկան անհետացման եզրին կամ պետության հատուկ պահպանության տակ գտնվող բույսեր:
"Հայաստանի անտառներ" հասարակական կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանն, իր հերթին, պնդել է դրանց առկայությունը՝ ներկայացնելով Գյուղատնտեսության նախարարության եզրակացությունը: Էկոակտիվիստները նաև դիմել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ կոչ անելով թույլ չտալ տվյալ տարածքում օգտակար հանածոների արդյունահանում՝ հնարավոր ռիսկերի պատճառով:
Նշենք, որ հանքի շահագործման շուրջ լսումները ներկայացրել է "Օրդ Գրուպ" ՍՊԸ-ը: Նախագծի շրջանակում տվյալ տեղամասում նախատեսվում է նաև ցեմենտի գործարանի կառուցում



