


Արմինֆո. Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում ընթացող եռակողմ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ այսօրվա հանդիպումը նվիրված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում եռակողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերին:
Նրա խոսքով՝ քննարկումները մեծ նշանակություն ունեն երեք երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի հետագա ընդլայնման համար:
Նա նաև վստահություն է հայտնել, որ բանակցությունները կնպաստեն երկրների միջև համապատասխան ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը:
"Ադրբեջանա-իրանառուսական եռակողմ հարաբերությունների համատեքստում տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային հարցերի ոլորտներում համագործակցությունը մեծ նշանակություն ունի", - եզրափակել է Մուստաֆաևը



