


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
"Պետությանը մատուցած հատուկ ծառայությունների, հայրենական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի կոչում շնորհել "Ռուսաստանի ֆուտբոլի միություն" ֆուտբոլի մարզական ֆեդերացիայի համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին", - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ 1973 թվականին Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի "Արարատը" նվաճել էր ԽՍՀՄ առաջնության ոսկին և ԽՍՀՄ գավաթը



