


Արմինֆո. "Մարդիկ կարող են տարբեր ենթադրություններ անել ՝ կապված իմ և իմ շրջապատի հետ", - հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե շատերը նախկին նախագահին կապում են ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ:
"Նրանք կարող են սուրճի մրուրի վրա էլ գուշակություններ անել՝ իմ մասին ամեն տեսակ ենթադրություններ անելով", - ասել է Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագահը բոլոր ուժերին հաջողություն է մաղթել և այլ հարցերի չի պատասխանե



