


Արմինֆո. Առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, ցրտահարություններ չեն սպասվում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա ասելով՝ լեռնային մարզերում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-2 աստիճան ցուրտ։
Նշենք, որ ըստ կենտրոնի տվյալների ՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կնվազի 7-10 աստիճանով:



