Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025 13:54
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․ TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ

Փաշինյան․ TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, պետությունների առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը:

 

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Ուրախ եմ ողջունել ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Նախ և առաջ, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ ընկերներին և անձամբ մեծարգո նախագահ Ռահմոնին՝ ջերմ ընդունելության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել տաջիկական կողմին՝ այս տարի ԱՊՀ-ում նախագահությունը հաջող իրականացնելու համար։

 

Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

 

Ս․թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։

 

Մեջբերում կատարեմ Վաշինգտոնի հռչակագրից. «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:

 

Նույն Հռչակագրում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներս, վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

 

Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

 

Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

 

TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։

 

Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

 

TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար։

 

Հարգելի գործընկերներ, Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ՝ դեռևս ս․թ․ մարտին, Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը և այդպիսի դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Այս փաստաթուղթը ևս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։

 

Այս համատեքստում, կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։

 

Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են։

 

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը» նախաստորագրվել է Սպիտակ տանը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից՝ ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։ Հուսով եմ և համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք նաև այս համաձայնագիրը։

 

Հատկանշական է, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են իրենց առաջին երկկողմ փաստաթուղթը։ Խոսքը «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգի մասին է, որը ստորագրվել է երկու երկրների փոխվարչապետերի կողմից և վավերացվել է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավական ուժ։

 

Այս կանոնակարգում ևս Համագործակցության հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ամրագրված է որպես երկու երկրների միջև միջպետական սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք։ Այս սկզբունքի հիման վրա 2024 թվականին սահմանազատվել է մեր երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։

 

Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։

 

Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն ուշադրության համար»։

 

Հաջորդիվ տեղի է ունեցել խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որից ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերի արձանագրությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեից դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համարՍամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեից դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար
Այս տարի Shakespeare & Co միջազգային փառատոնի ծրագիրը կընդգրկի նաև ռուս դասականներինԱյս տարի Shakespeare & Co միջազգային փառատոնի ծրագիրը կընդգրկի նաև ռուս դասականներին
Դեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններումԴեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում
Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի "Լամբադա" կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Երևանի քաղաքապետարան
Նարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեինՆարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեին
Փաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջՓաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջ
ՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանրՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր
Մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՄի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար
Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորներիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորների
Իրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստումԻրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստում
Լեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետԼեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Երեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումըԵրեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումը
ԱԱԾ աշխատակիցները կրկին ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները կրկին ձերբակալել են "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին մեղադրում է ՔԿ-ն Սամվել Կարապետյանին մեղադրում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու համար
Իշխող կուսակցության պատգամավոր․ Եթե ընդդիմությունը փորձի տապալել խաղաղության գործընթացը, դա հանրային դժգոհություն կառաջացնիԻշխող կուսակցության պատգամավոր․ Եթե ընդդիմությունը փորձի տապալել խաղաղության գործընթացը, դա հանրային դժգոհություն կառաջացնի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածըՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը
Քաղաքագետ․ Հայ հասարակության առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն էՔաղաքագետ․ Հայ հասարակության առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն է
Գառնիկ Դանիելյան. Հայկական ընդդիմության վրա ճնշումը միայն կուժեղանաԳառնիկ Դանիելյան. Հայկական ընդդիմության վրա ճնշումը միայն կուժեղանա
Քաղաքագետ. Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունման առաքելության ձախողումը կարող է բարձրացնել Փաշինյանի հրաժարականի հարցը։Քաղաքագետ. Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունման առաքելության ձախողումը կարող է բարձրացնել Փաշինյանի հրաժարականի հարցը։
WADA-ն պատրաստ է օգնել Հայաստանին լիցենզավորված հակադոպինգային լաբորատորիաներ ստեղծելու հարցումWADA-ն պատրաստ է օգնել Հայաստանին լիցենզավորված հակադոպինգային լաբորատորիաներ ստեղծելու հարցում
Գրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Հաճնում ընտրական ցուցակըԳրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Հաճնում ընտրական ցուցակը
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սիմոնյանին նշանակել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի տեղակալ։Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սիմոնյանին նշանակել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի տեղակալ։
Շիրակի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջՇիրակի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար. Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում ՀայաստանինՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար. Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում Հայաստանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը Կարապետյանների տներում խուզարկությունները կապել է ընդդիմությանը Փաշինյանի արած «առաջարկի» հետ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը Կարապետյանների տներում խուզարկությունները կապել է ընդդիմությանը Փաշինյանի արած «առաջարկի» հետ
Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարեց հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության իր մտադրության մասինԱբդուլ Էլ-Սայեդը հայտարարեց հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության իր մտադրության մասին
Նախարար. Ցավալի է նշել, որ Հայաստանում բացակայում է ճանապարհային անվտանգության մշակույթըՆախարար. Ցավալի է նշել, որ Հայաստանում բացակայում է ճանապարհային անվտանգության մշակույթը
Արամ Համբարյան. Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչները այլևս չեն կարողանա անպատիժ կերպով գաղտնի կերպով յուրացնել Ալիևի կաշառքներըԱրամ Համբարյան. Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչները այլևս չեն կարողանա անպատիժ կերպով գաղտնի կերպով յուրացնել Ալիևի կաշառքները
ՀՀԿ. ԱՄՆ գործող նախագահի ճամբարի պարտությունը միջանկյալ ընտրություններում ավելի շատ պատմական օրինաչափություն է, քան բացառությունՀՀԿ. ԱՄՆ գործող նախագահի ճամբարի պարտությունը միջանկյալ ընտրություններում ավելի շատ պատմական օրինաչափություն է, քան բացառություն
«Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը» կոչ է արել դատարանին ազատ արձակել գործարարին բանտից«Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը» կոչ է արել դատարանին ազատ արձակել գործարարին բանտից
«Ուժեղ Հայաստան». Վախից Փաշինյանը հրամայել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ անցկացնել«Ուժեղ Հայաստան». Վախից Փաշինյանը հրամայել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ անցկացնել
Փաստաբան․ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունները քաղաքական հետապնդման դրսևորում ենՓաստաբան․ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունները քաղաքական հետապնդման դրսևորում են
Ընդդիմադիր. Հայաստանն ապրում է հայելիների երկրումԸնդդիմադիր. Հայաստանն ապրում է հայելիների երկրում
Փաշինյան. Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար 2027 կամ 2028 թվականներինՓաշինյան. Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար 2027 կամ 2028 թվականներին
Ներքին գործերի նախարարության ղեկավար. գերատեսչության 2027 թվականի կարևոր խնդիրներից մեկը կլինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախագծի իրականացումըՆերքին գործերի նախարարության ղեկավար. գերատեսչության 2027 թվականի կարևոր խնդիրներից մեկը կլինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախագծի իրականացումը
Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվել Կարապետյանների հետ կապված 65 հասցեներում։Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվել Կարապետյանների հետ կապված 65 հասցեներում։
Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները առավոտվանից խուզարկություններ են իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները առավոտվանից խուզարկություններ են իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 3 մարդԵրևանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 3 մարդ
Փաշինյանը իրատեսական է համարել 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։Փաշինյանը իրատեսական է համարել 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանինՌուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանին
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգըՓաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգը
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա ՀայաստանումԱնվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Հայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասինՀայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասին
IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար
«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը
Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերինԵրևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին
ՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբ
Լենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունըԼենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համարՌոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար
Հայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասինՀայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասին
Ընդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ ՀայաստանըԸնդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ Հայաստանը
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում  փորձի փոխանակման շուրջՀայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակման շուրջ
ՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանըՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանը
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Սյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՍյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում "3+3" ձևաչափով հանդիպում է ակնկալում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է