


Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել տնօրեն Թոմաս Բեքեթը, տրանսատլանտյան կապերի գծով ավագ հետազոտող, դեսպան Մայքլ Քարփենթերը, ինստիտուտի այլ ներկայացուցիչներ։
«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային նոր միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցության ուղիների գործարկմանը։ Քննարկվել է համատեղ ուսումնասիրությունների և գիտաժողովների անցկացման հնարավորությունը, մասնավորապես, թե ինչպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները և TRIPP նախագիծը կարող են փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկան», - ասվում է հաղորդագրությունում։



