


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։



