

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, ՀՀ կառավարության ղեկավարի այցը Տաջիկստան տեղի կունենա հոկտեմբերի 9-10-ը: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք կմեկնի Բրյուսելից, որտեղ այս օրերին ընթանում է "Global Gateway երկրորդ միջազգային խորհրդաժողովը։ Հայաստանի ղեկավարի այցը Բելգիա տեղի է ունենում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հրավերով:



