


Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը կմասնակցի 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին: Այդ մասին ասվում է Ազգային ժողովի էջում հրապարակված կարգադրության մեջ:
Նստաշրջանի աշխատանքին մասնակցելու համար խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ստամբուլ կմեկնեն "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ներկայացուցիչները, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ում խորհրդարանի պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը եւ ՔՊ այլ պատգամավորներ:
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն, նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա "ԵԱՀԿ - 50 տարի. բազմակողմանիության վերածնունդը երկխոսության և համագործակցության միջոցով" խորագրով խորհրդաժողով, Միջերկրածովյան համաժողովի նիստ:



