


Արմինֆո. Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարում ատելության քարոզը: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված խմբակցության հաղորդագրությունում։
«Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը:
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները:
Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի, այլ ոչ թե գործ ունենանք կամայական որոշումների ու հետապնդումների հետ», - ասվում է «Մայր Հայաստանի» հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում: ամենաշատ ձայները հավաքել էր իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը (35,47 տոկոս), սակայն այդ տոկոսը բավարար չէր, որպեսզի քաղաքը գլխավորեր կառավարող կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը: Միավորված ընդդիմությունը որոշել է միասնական թեկնածու առաջադրել ՝ ի դեմս Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանի, ով ստացել էր 18,41 տոկոս



