


Արմինֆո.Ալմա-Աթայի հռչակագիրը զրոյական նշանակություն է ունեցել բանակցային գործընթացի ողջ ընթացքում։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դրանով իսկ հերքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ղարաբաղյան հարցը, փաստորեն, լուծվել է 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից հետո։
«Եթե հարցը լուծվել էր դեռ 1991 թվականին, ինչու՞ է ստեղծվել Մինսկի խումբը, ինչու՞ են համանախագահները հինգ անգամ հայտարարություններ արել այն մասին, թե ինչպես է ընթանալու գործընթացը ։
Լավ, մենք շահագրգռված էինք մասնակցել բանակցություններին, իսկ ադրբեջանական կողմն ինչու՞ էր մասնակցում դրանց։ Եթե հարցը լուծված էր», - հայտարարել է նա, նշելով, որ իր նախագահության օրոք Բաքուն երբեք չի համարձակվել հիշեցնել Ալմա-Աթայի հռչակագրի մասին։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին բաց բանավեճի էր հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Նա հայտարարել էր, թե, իբր, 1994 թվականից բանակցություններ են ընթացել ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու շուրջ։ Նախագահները հրաժարվել են մասնակցել այդ բանաավեճին՝ միայն կոչ անելով հրապարակել մինչև 2019 թվականը բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Ավելի ուշ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Հայաստանի նախագահներին գալ իր հետ բանավեճի և, նույնիսկ, մեղադրել է նրանց քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար:



