


Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր պատրաստ չէ հայտարարել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր ղեկավարած կուսակցության մասնակցության մասին:
"Մենք այդ մասին կհայտարարենք ժամանակին", - ասել է նա հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:



