


Արմինֆո.։ Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի Վաշինգտոնյան հռչակագիրը դիտարկում է որպես դրական քայլ և հույս ունի հետագա առաջընթաց գրանցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ներդրում ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության գործում: "Մենք պետք է ավելի արդյունավետ դարձնենք Միջին միջանցքի նախագիծը", - հայտարարել է Էրդողանը։



